Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2010

Հումորի զգացում

Հումորի զգացում

Տարբեր մարդկանց մոտ հումորի զգացումը տարբեր կերպ է արտահայտվում:

Դուք ունեք արդյոք հումորի զգացում: Հավանաբար` այո: Իսկ հետաքրքիր է` ինչպիսին է այն: Իմանալու համար պետք է պատասխանել թեստի հարցերին:

 

1. Ինչպիսի՞ երաժշտություն եք ընտրում բջջային հեռախոսազանգի համար.


ա) Հիթային- 1

բ) Մանկական - 3

գ) Դասական - 2

 

2. Ապրիլի 1-ին խաբո՞ւմ եք ինչ-որ մեկին.


ա) Այո, «ծուղակներ» եմ սարքում միանգամից մի քանի հոգու համար - 3

բ) Ճիշտ է, անձամբ ես կատակներ չեմ անում, բայց մասնակցում եմ ուրիշի կազմակերպածներին - 2

գ) Ոչ, կարծում եմ` դա շատ վիրավորական է- 1

 

3. Իսկ ձեզ կարողանո՞ւմ են խաբել.


ա) Բարեբախտաբար, ոչ - 1

բ) Այո, ու միշտ հիմար վիճակում եմ հայտնվում - 2

գ) Այն էլ ոնց. մերոնց էլ դա է հարկավոր - 3

 

4. Հեռուստացույցով զվարճալի ֆիլմ կամ կինոնկար միայնակ դիտելիս բարձրաձայն ծիծաղու՞մ եք.

 

ա) Այո, հաճախ - 3

բ) Ոչ, միայն ժպտում եմ - 2

գ) Չգիտեմ, ուշադրություն չեմ դարձրել - 1

 

5. Սասունցի Դավիթը ձիով գնալիս ավազակների սուլոց է լսում: Գնում է սուլոցի ուղղությամբ ու տեսնում թութակ-ավազակին` բարձր կաղնու վրա: Դավիթը հարցնում է. «Սրիկա, ի՞նչ ես աջ ու ձախ սուլում»: Ինչ կպատասխանի թութակ-ավազակը.


ա) «Ինչու եմ սրիկա, ես` իմ կաղնին, ինչ կուզեմ, կանեմ» - 2

բ) «Ես քեզ մարտի եմ հրավիրում, ով հաղթի` կաղնին նրանն է» - 1

գ) «Դավիթ, սիրելիս, իջեցրու ինձ ծառից» - 3

 

6. Նկատելով, որ ձեզ խաբում են, ինչպե՞ս կվարվեք.


ա) կհարցնեմ` ինչու ես խաբում - 2

բ) կլռեմ, բայց ինձ համար տհաճ է - 1

գ) կախված է նրանից` ով և ինչպես է խաբում: Կարող եմ ձևացնել, որ ոչինչ չեմ նկատում և արհամարհեմ - 3

 

7. Սարսափ ֆիլմ դիտելիս, երբ զգում եք, որ շատ եք վախենում, անջատում ե՞ք ձայնը.


ա) չգիտեմ, չեմ փորձել - 1

բ) այո, և շատ ծիծաղելի է - 2

գ) ոչ, սովորական վախ է, էլի - 3

 

8. Ձեզ նյարդայնացնո՞ւմ է ուրիշների ծիծաղը.


ա) Այո, հատկապես, եթե վատ տրամադրություն ունեմ, իսկ նրանք քրքջում են - 2

բ) Այո, որովհետև ինձ թվում է, թե նրանք ինձ վրա են ծիծաղում - 1

գ) Ոչ, թեև երբեմն նյարդայնանում եմ, եթե ինձ դուր չի գալիս թե ինչի վրա են ծիծաղում - 3

 

9. Հաճա՞խ եք ծիծաղում ուրիշների կատակների վրա.


ա) Միշտ - 3

բ) Եթե ծիծաղելի է, այո - 2

գ) Ոչ հաճախ - 1

 

10. Սիրո՞ւմ եք սրամտությամբ մրցել ուրիշների հետ.


ա) Պաշտում եմ - 3

բ) Ոչ, վախենում եմ պարտվելուց - 1

գ) Ցավոք, այնքան էլ հնարամիտ չեմ: Գլխումս հաջողված կատակներն ուշացումով են ՙծնվում՚- 2

 

11. Ի՞նչ ոճի հագուստ եք նախընտրում.


ա) Բոլոր նորաձև ոճերը - 1

բ) Հարմար ջինսեր, բլուզներ, շապիկներ - 2

գ) որևէ յուրօրինակ բան. ինձ համար նորաձև է այն, ինչ ես եմ հագնում - 3

 

12. Փողոցում անծանոթը փորձում է ձեզ հետ ծանոթանալ, իսկ դուք մերժում եք: Նրա ո՞ր պատասխանը ձեզ ավելի շատ դուր կգա.


ա) «Դե ինչ, հաճելի էր ծանոթանալ» - 3

բ) «Դե լավ, մի ուրիշ անգամ»- 2

գ) «Իսկ ինչու» - 1

 

13. Ձեր պատուհանի տակ ինչ-որ երաժշտություն եք լսում: Ի՞նչ եք մտածում.


ա) Հավանաբար, տղաները հիմարություններ են անում - 2

բ) չլինի ուզում են ինձ զվարճացնել - 1

գ) այս ինչ ձայներ են - 3

 

14. Սիրո՞ւմ եք լինել ուշադրության կենտրոնում.


ա) Իհարկե - 3

բ) Երբեմն - 2

գ) Ոչ, ոչ այնքան - 1:

 

15. Ինչ-որ հասարակ խաղ խաղալիս ինչպե՞ս կվերաբերվեք ձեր պարտությանը.


ա) Ընդհանրապես չեմ սիրում նման խաղեր - 1

բ) Տրամադրությունս կվատանա - 2

գ) Սարսափելի ոչինչ չկա. ի վերջո, ում բախտը չի բերում թղթախաղում, նա հաջողակ է սիրո մեջ - 3

 

Ամփոփեք միավորները


40-45 միավոր


Դուք շատ ուրախ մարդ եք: Ձեզ համար ցանկացած իրադարձություն մի լավ ծիծաղելու առիթ է: Իսկ մի անգլիացի էլ գրել է, որ ինչի վրա ասես, բայց ոչ թե երբ ասես` կարելի է ծիծաղել: Հարկ է մի քիչ զուսպ լինել, այլապես ձեր հումորը կընկալվի ոչ այնպես, ինչպես կցանկանայիք: Եվ հաճախ ծիծաղեք հենց ձեզ, այլ ոչ թե շրջապատի վրա:

 

30-39 միավոր


Հիանալի հումորի զգացում ունեք: Ձեր սրամտությունը, հնարավոր է, նեղացնում է որևէ մեկին, բայց այն ձանձրացնող չէ: Ինչպես ասում են` չափը չեք անցնում, նշանակում է` ճաշակ և ինքնասիրություն ունեք: 


20-29 միավոր


Նույնիսկ բարձր տրամադրության ժամանակ սառը գլխով եք դատում: Լրջությունն ու սթափ մտածելակերպը օգտակար հատկանիշներ են, սակայն... Որոշ խիստ մարդկանց մի խորհուրդ կարելի է տալ. շրջապատին մի նայեք ՙգազանային՚ խստությամբ: ՙԱմենամեծ հիմարություններն արվում են դեմքի հենց այդ արտահայտությամբ՚,-ասել է անկրկնելի Մյունհաուզենը: Կատակելով ավելի հեշտ է տհաճ իրավիճակից դուրս գալ, բացի այդ, կյանքում ամեն ինչ չէ, որ պետք է  խիստ դատապարտել և շատ հուզվել: Սովորեք նկատել ծիծաղելին:


15-19 միավոր


Մի զարմացեք, եթե ձեզանից երբեմն փախչում են. չափազանց մռայլ եք նայում իրերին ու երևույթներին: Սակայն դա հնարավոր է փոխել: Ժպտալիս դեմքի մկաններն առաձնահատուկ ազդակ են գլխուղեղին ուղարկում, որն էլ դրական ՙհրաման է ուղարկում՚ նյարդային համակարգին և թուլացնում լարվածությունը: Երբ ձեզ վատ եք զգում, բարձրացրեք ձեր գլուխն և ժպտացեք. մեխանիզմը կաշխատի: Հոգու խորքում թեթևություն կզգաք: Միևնույն ժամանակ կնկատեք թե ինչպես է կյանքը փոխվում: Հաջողություն ենք մաղթում:

 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ